211652_close_icon
views-count1087 դիտում article-date 16:13 30-04-2014

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենը կմեկնի Հաագա

Ս. թ. մայիսի 6-8-ը Հաագայում տեղի կունենա «Էլեկտրոնային տեղեկատվություն գրադարաններին» միջազգային կազմակերպութ­յան խորհրդի նիստը, որին կմասնակցի Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը՝ որպես կազմակերպության ղեկավար խորհրդի անդամ: Հավաքի շրջանակում Տիգրան Զարգարյանին տրվելու է «Էլեքթրոնիք փաբլիշինգ թրասթ ֆոր դիվելոփմենթ» հիմնադրամի 2013 թվականի դիպլոմը՝ գիտական հաղորդակցության բնագավառում բաց մատչելիության սկզբունքների տարածման և հանրահռչակման համար։

Նմանատիպ նյութեր