211652_close_icon
views-count1034 դիտում article-date 14:14 30-04-2014

Խարկովի քաղաքապետը ևս 1 վիրահատության է ենթարկվել

Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսը, ում վրա մահափորձ էր կատարվել, Իսրայելում ևս 1 վիրահատության է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Խարկովի քաղխորհրդի մամլո ծառայության ղեկավար Յուրի Սիդորենկոն։ Ըստ նրա խոսքերի՝ վիրահատությունը 8֊ից 9֊ը ժամ է տևել, որի արդյունքից բժիշկները գոհ են մնացել։ Հիշեցնենք, որ քաղաքապետի վրա մահափորձը տեղի էր ունեցել ապրիլի 28֊ին Խարկովում։ Նա հրազենային վնասվածք էր ստացել թիկունքի հատվածում, որից հետո նրան տեղափոխել էին Իսրայելի Հայֆա քաղաքի կենտրոնական հիվանդանոց։

Նմանատիպ նյութեր