Չինաստանում երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիս֊արևմուտքի Սինցզյան֊Ույգուրի շրջանի Համի քաղաքում տեղական ժամանակով 14:20֊ին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։
Հիպոկենտրոնը գտնվել է 9 կմ խորության վրա։
Ներկայումս տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։


