Չինաստանում երկրաշարժ է գրանցվել
Չինաստանի հյուսիսարևմտյան մասում գտնվող Սինցյան Ույգուրի ինքնավար շրջանում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է չինական սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը գտնվել է Խոտան շրջանի Յուտյան գավառում։ Հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորության վրա։
Տուժածների և ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվել։