Իրանը ստեղծել է ռուսական C-300 ԶՀՀ-ներին գերազանցող հրթիռային համալիր
                        Իրանցի մասնագետները ստեղծել են նորագույն հրթիռային համալիր, որը ռուսական հայտնի C-300 զենիթահրթիռային համալիրների համեմատությամբ ավելի արդյունավետ է: Այս մասին հատնել է Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարի տեղակալ Մոհամմադ Խեջազին:
Վերջինիս պարզաբանմամբ՝ Իրանը ստեղծել է այդ համալիրներն այն բանից հետո, երբ Ռուսաստանը հրաժարվեց Իրանին  C-300 ԶՀՀ-ների մատակարարման մասին կնքված պայմանագրից:
Պայմանագիրը կնքվել էր 2007 թվականի վերջին, սակայն 2010 թվականին Մոսկվան հրաժարվեց այդ պայմանագրից, քանի որ Իրանի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց, որոնք արգելում էին Իրանին զենք-զինամթերքի հետ կապված ցանկացած գործարքի կնքումը:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

