Թուրքիայի ոստիկանությունն ուժեղացված ռեժիմի է անցել
Թուրքական ոստիկանությունն այսօրվանից ողջ երկրով անցել է ուժեղացված ռեժիմի: Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պատճառը ահաբեկչական գործողությունների մասին հնչող սպառնալիքներն են, որոնք ստացվել են «Ալ-Շեբաբ» կազմակերպության կողմից: Վերջինս հանդիսանում է «Ալ-Քաիդա»-ի թևը և սպառնում է Թուրքիայի ողջ տարածքում ահաբեկչությունների շարք իրականացնել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


