Սլավյանսկում գերության մեջ է հայտնվել 40 մարդ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Սլովյանսկի ինքնապաշտպանական ուժերի ակտիվիստները գերության մեջ են պահում շուրջ 40 մարդու, փոխանցում է Interfax֊ը։
«Այս պահին ըստ մեր տվյալների՝ Սլովյանսկում շուրջ 40 մարդ գերության մեջ է գտնվում»,֊ ասել է Ուկրաինայի ԱԾ֊ի մամուլի կենտրոնի ղեկավար Մարինա Օստապենկոն։
Հիշեցնենք, որ ապրիլի 25֊ին ֆեդերալիզացման կողմնակիցները առևանգել էին Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին, ինչպես նաև ուկրաինացի սպաերի։
Նշենք, որ նախօրեին ազատ էր արձակվել Շվեդիայից ժամանած ռազմական դիտորդներից մեկը։


