Դել Պիերոն կհեռանա «Սիդնեյ»-ից
Իտալացի լեգենդար հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն «Սիդնեյ»-ից հեռանալու որոշում է կայացրել, հայտնում է Goal.com-ը: Իտալացի խաղացողը իր որոշման մասին արդեն տեղեկացրել է ավստրալական ակումբի ղեկավարությանը:
Դեռևս հայտնի չէ, թե որտեղ Դել Պիերոն կշարունակի իր կարիերան: Նախկինում նշվում էր, որ վետերանի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ռուսական ակումբներ: