Դոնեցկում ցուցարարները վերականգնել են ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը
Դոնեցկում մարզային հեռուստաընկերության շենքը գրաված ցուցարարները վերականգնել են ռուսական հեռուստաընկերությունների հեռարձակումը, հաղորդում է «Интерфакс»-ը:
Տեղի իրավապահ մարմինները հայտարարում են, որ միտինգի մասնակիցները դեռ գտնվում են շենքի շրջակայքում՝ փողոցում:
Ըստ նրանց հաղորդագրության ցուցարարները օրենք չեն խախտում, ոստիկանների հետ կոնֆլիկտ չկա և իրավիճակը վերահսկվում է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/12403/]հայտնել էինք[/url], որ ցուցարարները գրավել էին Դոնեցկի հեռուստաընկերության շենքը: