Այսօրվանից CNN հեռուստաալիքը կրկին սկսել է հեռարձակվել Ռուսաստանի Դաշնության տարածքում: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Հեռուստաընկերության տարածած հաղորդագրության մեջ ասված է, որ 2015 թվականի ապրիլի 29-ին ռուսական խոշորագույն "Триколор ТВ" օպերատորի ցանցում սկսել է հեռարձակվել CNN International հեռուստաալիքը:
CNN-ի հեռարձակումը Ռուսաստանում ընդհատվել էր 2015 թվականի սկզբից: Այժմ հեռուստաալիքը ունի համապատասխան թույլտվություն: