Նորայր Ասլանյանը գոլի հեղինակ է դարձել իր ակումբի կազմում
Հոլանդիայի առաջին դիվիզիոնի առաջատար «Վիլեմ II»-ը մրցակցի հարկի տակ 2:1 հաշվով կամային հաղթանակ է տարել «Ալմեր»-ի նկատմամբ: Հյուրերի կազմում 48-րդ րոպեին հաշիվը վերականգնել է Հայաստանի հավաքականի հարձակվող Նորայր Ասլանյանը:
Նշենք, որ «Վիլեմ II»-ը վաղաժամ կերպով նվաճել է Էրեդիվիզիայի ուղեգիր:
[b]«Ալմեր» – «Վիլեմ II»` 1:2[/b]
Գոլեր՝ Կիպ 41' – Ասլանյան 48', Հույգևորտ 75'