Թուրքիայի ցավակցությունը հայերին է ուղղված, այլ ոչ Հայաստանին. Դավութօղլու
Թուրքիայի ցավակցական ուղերձն հասցեագրված է եղել ոչ թե Հայաստանին, այլ հայերին: Նման հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն՝ անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տարածած հայտարարությանը, որում Էրդողանը ցավակցություն է հայտնում 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի զոհերի սերունդներին:
Դավութօղլուն այդ հայտարարությունը (որում, ի դեպ, Հայոց ցեղասպանությունն ընդունելու մասին ոչ մի ակնարկ չկա) պատմական քայլ է համարել և հավելել, թե հույս ունի, որ այդ «պատմական քայլը» կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա զարգացմանը: