211652_close_icon
views-count1169 դիտում article-date 16:13 25-04-2014

Թուրքիայի կառավարությունը կամ կույր է կամ դավաճան. Շեֆքաթ Չեթին

Թուրքիայի ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Շեֆքաթ Չեթինը ծանր քննադատության է ենթարկել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ապրիլի 23-ին հայությանը ցավակցական ուղերձ հղելու համար, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1701]Ermenihaber.am[/url] կայքը: Գրավոր հայտարարությամբ հանդես եկած ընդդիմադիր գործիչը զուգահեռներ է անցկացնում աշխարհահռչակ թուրք վիպասան Օրհան Փամուքի և Էրդողանի միջև: Ըստ Չեթինի, եթե Փամուքը նոբելյան մրցանակ ստանալու համար հայտարարեց, թե թուրքերը 1 մլն հայ են կոտորել, ապա Էրդողանն էլ հանրապետության նախագահ դառնալու համար է հայերի տեսակետներին ընդառաջ գնում: «Հայերից ներողություն խնդրող Էրդողանն ու կառավարությունը գործում են պատմական մի սխալ, որի համար վճարելու է ժողովուրդը»,- ընդգծում է Չեթինը: (Էրդողանի հղած ուղերձում բացարձակապես չի եղել ներողության որևէ բաղադրիչ): Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=3&cur_news=1701]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր