ՈՒԵՖԱ-ի վարկածով շաբաթվա լավագույն գոլը. տեսանյութ
Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի «Բենֆիկա» - «Յուվենտուս» (2:1) խաղի ընթացքում տանտերերի հարձակվող Լիմայի խփած գնդակը ՈՒԵՖԱ-ի կողմից ճանաչվել է շաբաթվա լավագույն գոլ:
Հարկ է նշել, որ նախորդ կիրակի Լիմայի խփած գոլը օգնեց «Բենֆիկա»-ին 33-րդ անգամ հռչակվել երկրի չեմպիոն: Այս անգամ ֆուտբոլիստը արդեն գրավեց Բուֆֆոնի պաշտպանած դարպասը և «Յուվենտուս»-ի հետ կիսաեզրափակիչ առաջին խաղում իր թիմին հաղթանակ պարգևեց: