Ռուսաստանը 3֊րդ Համաշխարհային պատերազմ է սկսում․ Յացենյուկ
Ուկրաինայի Գերագույն ռադայի կողմից նշանակված վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Ռուսաստանն իր գործողություններով ցանկանում է Երրորդ Համաշխարհային պատերազմ սկսել։ Այս մասին հայտնում է Reuters֊ը։
«Աշխարհը դեռ չի մոռացել 2֊րդ համաշխարհային պատերազմը, սակայն Ռուսաստանն արդեն ուզում է 3֊րդը սկսել»,֊ հայտարարել է նա, ընդգծելով, որ Ուկրաինայում ռազմական կոնֆլիկտ ստեղծելու փորձը կհանգեցնի պատերազմի Եվրոպայում։
Նշենք, որ ապրիլի 24֊ին ՌԴ֊ի ՊՆ Սերգեյ Շայգուն հայտարարել էր Ուկրաինայի սահմանին ռազմական զորավարժանքների մեկնարկի մասին։