Կալիֆոռնիայում դպրոցական ավտոբուսը բախվել է ծառին․ կան տուժածներ
                        ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ։ 3 հոգի, այդ թվում մեքենայի վարորդը գտնվում են ծանր վիճակում, հայտնել է KTLA հեռուստաալիքը։
Պատահարը տեղի է ունեցել Անահայմ քաղաքում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը բախվել է ծառին։ Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ֊ի պատճառները։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

