Պայթյուն՝ ԱՄՆ֊ում
                        ԱՄՆ֊ի Վայոմինգ նահանգում՝ Օփալ քաղաքի մոտ «Williams» ընկերության գազի վերամշակման գործարանում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է  New York Daily News֊ը։
Անվտանգության նկատառումներից ելնելով քաղաքի բոլոր 95 բնակիչները տարհանվել են, քանի որ գործարանում հրդեհ էր բռնկվել։
Տուժածների մասին տվյալներ չկան։ Պայթյունի պատճառները դեռևս անհայտ են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

