Եգիպտոսը բարձրացնում է զբոսաշրջային այցագրերի գինը
Եգիպտոսը մայիսի 1֊ից 5 դոլարով բարձրացնում է զբոսաշրջային այցագրերի գինը։ Այս մասին հայտնում է Ahram Online֊ը։
Ինչպես հայտնել է Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Հաշիմ Զազուն, զբոսաշրջիկներ ստիպված կլինեն պետություն մուտք գործելու համար վճարել նախկին 15 դոլարի փոխարեն 20 դոլար։ Նա վստահ է, որ դա զբոսաշրջության հոսքի վրա ազդեցություն չի ունենա։
Այս միջոցը անակնկալ չէր։ Դեռևս 1 տարի առաջ Եգիպտոսի իշխանությունները հայտնել էին այն մասին, որ նոյեմբերի 1֊ից կբարձրանա պետություն մուտք գործելու համար սահմանված այցագրի գինը՝ հասնելով 15֊ից մինչև 25 դոլարի։
«Ամեն դեպքում մեր այցագրերն ամենամատչելիներից մեկն են աշխարհում»,֊ ասել է նա։