1195 դիտում
20:22 23-04-2014
Կառավարությունն իր խոստման տերն է. կուտակայինին վերաբերող օրենքի նախագիծը խորհրդարանում է
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս: Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով: «Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները – այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: - Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության[url=https://shamshyan.com/hy/article/11900/] դիրքորոշումները[/url]:
Նմանատիպ նյութեր
18711 դիտում
11:58 25-07-2021
«Արմենին ասում էին՝ «Ջաբրայիլի գազան»․ 28-ամյա սպան իր խոստման տերն է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ. 168.am
7108 դիտում
13:49 31-03-2020
Կառավարությունն ԱԺ օրակարգից հանել է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու մասին օրենքի նախագիծը
Այս բաժնից
925 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
811 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը