1536 դիտում
10:57 23-04-2014
Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ փոքր վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում․ Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը յուրօրինակ փոքր վոյաժ է իրականացրել Մաքսային միության երկրներում, ավելի շուտ երկրների, այսպես ասած, երկու-երրորդում՝ Բելառուսում եւ Ռուսաստանում: Նալբանդյանը ապրիլի 19-ին Ռուսաստանում Լավրովի հետ է հանդիպել, իսկ հետո էլ մեկնել է Մինսկ և հանդիպել Բելառուսի արտգործնախարարին և Լուկաշենկոյին: Հետաքրքրական է այն, որ Նալբանդյանին հրավիրել էին Բելառուսից և չի բացառվում, որ այնտեղ մեկնելուց առաջ նա Լավրովից ցուցումներ է ստացել, թե ինչ պետք է ասել Մինսկում:
Սակայն կար մի բան, որ արժանապատիվ երկրի արտաքին գործերի արժանապատիվ նախարարը պետք է ասեր հենց Լավրովին: Այդ նախարարը պետք է Լավրովին ասեր, որ մի քիչ ձգեին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի լեզուն, որը օրեր առաջ Երևանում հայտարարել էր, որ եթե տեսնեն Հայաստանի ներքին գործերին միջամտություն, ապա կմիջամտեն և թույլ չեն տա նման բան:
Այսինքն` Հայաստանում ՌԴ դեսպանն իրեն իրավունք է վերապահում ասելու, որ Ռուսաստանը կորոշի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտում են, թե ոչ, և ըստ այդմ` ինքն էլ կմիջամտի: Այսինքն` սա ոչ այլ ինչ է, քան հայտարարություն, որ Ռուսաստանը Հայաստանում էլ ցանկացած պահի ռազմական օպերացիա կիրականացնի, եթե հարկ համարի, և Հայաստանի իշխանությունների կարծիքը նրան չի հետաքրքրում:
Եվ ահա, նման հայտարարություններից հետո, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի նախարարը միայն մի պատճառ կարող էր ունենալ՝ ասել, որ ձգեն դեսպանի լեզուն, և որ նա այլևս իրեն թույլ չտա Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը ոտնահարող հայտարարություններ անել: Սակայն որևէ տեղեկություն չկա, որ Նալբանդյանը Լավրովին նման բան ասած լիներ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1143 դիտում
16:23 11-06-2014
Հայաստանը հյուրընկալել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարներին
1478 դիտում
17:28 01-10-2014
Հայաստանը Մաքսային միության երկրների մաքսային կաթսայից կստանա 150-200 մլն. դոլար. տեսանյութ
Այս բաժնից
1402 դիտում
08:31 24-12-2024
Չալաբյանի դեմ ցուցմունք տված անձը հիմա էլ իշխանության թեզերի տարածման «մասսովկա» է ապահովում. «Փաստ»
1996 դիտում
07:40 24-12-2024
Հանգստյան «ավելորդ» օրերին դեմ էին, բայց ուզում են... 10 աշխատանքային օր կրճատել. «Փաստ»
1795 դիտում
12:30 22-12-2024
Դավիթ Խուդաթյանը շնորհավորել է Էներգետիկի օրվա կապակցությամբ