211652_close_icon
views-count1763 դիտում article-date 00:29 23-04-2014

«Բավարիա» - «Ռեալ». ՉԼ 2011/2012 մրցաշրջանի կիսաեզրափակիչ. տեսանյութ

«Բավարիա» - «Ռեալ» հակամարտությունը դասվում է եվրոպական ֆուտբոլի դասական դիմակայությունների շարքին: Անհաշտ մրցակիցների ճանապարհները խաչվեցին Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության կիսազրափակիչում: Եվրոպական ֆուտբոլի տիտանները մեկ անգամ չէ, որ հանդիպել են նման վճռորոշ մենամարտերում: Ժամանակի համընթաց փոփոխվել են թիմերի կազմերը, մարզիչները, ղեկավարները, ամեն ինչ, սակայն դիմակայության սկզբունքը մինչ օրս մնում է անփոփոխ: Այս մեծագույն ակումբների դիմակայությունից առաջ շարունակում ենք Ձեր ուշադրությանը ներկայացնել թիմերի միջև կայացած հիշարժան հանդիպումները: [b]Չեմպիոնների լիգա. 1999/2000 թթ մրցաշրջանի խաղարկություն[/b] Խմբային փուլ [url=https://shamshyan.com/hy/article/10940/]«Ռեալ» - «Բավարիա»`2:4[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11187/]«Բավարիա» - «Ռեալ»`4:1[/url] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11315/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2000/2001 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Կիսաեզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Ռեալ» - «Բավարիա»` 0:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11453/]«Բավարիա» - «Ռեալ»` 2:1 [/url] [b]Չեմպիոնների լիգա. 2001/2002 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/4 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11560/]«Ռեալ» - «Բավարիա»`2:0[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2003/2004 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/8 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11633/]«Բավարիա» - «Ռեալ»`1:1[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11633/]«Ռեալ» - «Բավարիա»`1:0[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2006/2007 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] 1/8 եզրափակիչ [url=https://shamshyan.com/hy/article/11729/]«Ռեալ» - «Բավարիա»` 3:2[/url] [url=https://shamshyan.com/hy/article/11729/]«Բավարիա» - «Ռեալ»`2:1[/url] [b]Չեմպիոնների լիգա. 2011/2012 թթ մրցաշրջանի խաղարկություն [/b] Տևական դադարից հետո «Բավարիա»-ն և «Ռեալ»-ը եվրոպական ակումբային ֆուտբոլում կրկին բարձրացան առաջնային դիրքեր: Եզրափակչի ճանապարհին թիմերը առաջին հանդիպումը անցկացրեցին Մյունխենում: Մինչև 90-րդ րոպեն լուսատախտակի վրա վառվում էր 1:1 հաշիվը, որը «Ռեալ»-ի համար լիովին ձեռնտու էր պատասխան հանդիպումից առաջ: Այդուհանդերձ Մոուրինյոյի թիմին չհաջողվեց պահպանել այդ հաշիվը, քանի որ Ֆիլիպ Լահմի հիանալի անցումից և փոխանցումից հետո Մարիո Գոմեսը բեկեց մրցավեճի ելքը: 2012 դիմակայությունը որոշ չափով հիշեցրեց թիմերի միջև 2007 թվականին կայացած դիմակայությանը, երբ կրկին առաջին խաղի վերջնամասում «Բավարիա»-ի խփած մեկ գոլը գլխիվայր շուռ տվեց ստեղծված իրադրությունը: Պատասխան խաղը նյարդերի դաժան փորձարկում դարձավ ոչ միայն խաղացողների, այլև թիմերի երկրպագուների համար, քանի որ դրամատիկ սցենարով ընթացած հանդիպման ճակատագիրը որոշեցին հետխաղյա 11մետրանոց հարվածաշարեր, որի արդյունքում ավելի պինդ գտնվեցին գերմանական ակումբի խաղացողների նյարդերը: Արդյունքում «Բավարիա»-ն դուրս եկավ եզրափակիչ: Հարկ է նշել, որ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի շրջանակում թիմերը միմյանց հետ մրցել են 6 անգամ, որից 3 դեպքում հաղթել է «Բավարիա»-ն, իսկ մյուս 3 դեպքում` «Ռեալ»-ը: Կիսաեզրափակիչ. առաջին խաղ 17.04.2012 [b]«Բավարիա» - «Ռեալ»`2:1 [/b] «Ալիանց Արենա». Մյունխեն Գոլ` Ռիբերի 17', Գոմես 90' - Օզիլ 53' «Բավարիա»: Նոյեր – Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա – Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր (Մյուլլեր 61’) – Ռոբբեն, Կրոս, Ռիբերի – Գոմես «Ռեալ»: Կասիլյաս – Արբելոա, Պեպե, Ռամոս, Կոենտրաու – Ալոնսո, Խեդիրա – Դի Մարիա (Գրաներո 79’), Օզիլ (Մարսելո 69'), Ռոնալդու – Բենզեմա (Իգուաին 84') Կիսաեզրափակիչ. պատասխան խաղ 25.04.2012 [b]«Ռեալ» - «Բավարիա»`2:1 11մ` 1:3 [/b] «Սանտիագո Բերնաբեու». Մադրիդ Գոլ` Ռոնալդու 6' (11մ), 14' - Ռոբբեն 27' (11մ) «Ռեալ»: Կասիլյաս – Արբելոա, Պեպե, Ռամոս, Մարսելո – Ալոնսո, Խեդիրա – Դի Մարիա (Դի Կակա 75’), Օզիլ (Գրաներո 111'), Ռոնալդու – Բենզեմա (Իգուաին 106') «Բավարիա»: Նոյեր – Լահմ, Բոատենգ, Բադշտուբեր, Ալաբա – Լուիս Գուստավո, Շվայնշտայգեր – Ռոբբեն, Կրոս, Ռիբերի (Մյուլլեր 95') – Գոմես
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր