Ռուսաստանը արտաքսել է Կանադայի դեսպանատան քարտուղարին
Կանադայի դեսպանատան քարտուղարը Ռուսաստանից արտաքսվել է ռուսական ռազմական կցորդի օգնականին վերջերս Օտտավայից արտաքսելու համար: Այս մասին է հայտնում RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ֊ի ԱԳՆ հավաստի աղբյուրին:
«Ապրիլի 22-ին Մոսկվայում Կանադայի դիվանագիտական առաքելության ղեկավարությանը տեղեկացրել են այն մասին, որ դեսպանատան առաջին քարտուղար Մարգարիտա Ատանասովն արտաքսվում է ՌԴ-ից 14 օրվա մեջ»,- շեշտել է գործակալության զրուցակիցը: