ԱՄՆ-ը 600 զինվորական է ուղարկել Լեհաստան և Բալթյան երկրներ
                        ԱՄՆ-ը 600 զինվորական է ուղարկել Լեհաստան և Բալթյան երկրներ սատարելու համար ՆԱՏՕ-ի դաշնակիցներին Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև առկա լարվածության պատճառով, հաղորդում է Agence France-Presse-ը  հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը: 
 Պենտագոնի մամլո ծառայության ղեկավար Կիրբիի խոսքերով  զինծառայողները մասնակցելու են  զինվորական դասընթացների, որոնք նախատեսված են անցկացնել մոտակա ամիսներին:
 Ապրիլի 20-ին Լեհաստանի ԱԳ նախարար Սիկորսկին առաջարկել էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ավելացնել ռազմական ներկայությունը երկրում ՈՒկրաինական ճգնաժամի պատճառով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

