Սլավյանսկում առևանգել են ամերիկացի լրագրողի
                        Ամերիկական Vice հրատարակչությունը հաստատել է  իր լրագրողին՝ Սայմոն Օստրովսկուն,  առևանգելու մասին տեղեկությունը: 
 Հրատարակչության թվիթերի էջում կատարվել է գրառում, որում ասվում է, որ իրենք ամեն ինչ անելու են  ընկերոջն ու կոլեգային ազատելու համար: 
 Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սլավյանսկ  քաղաքի Ժողովրդական քաղաքապետ Վյաչեսլավ Պոնոմարովը մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել էր, որ զինված մարդիկ առևանգել են ամերիկական լրագրողին: 
 Նրա տեղեկություններով Սայմոնը 2 երկրների քաղաքացի է՝ ԱՄՆ-ի և Իսրայելի:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

