211652_close_icon

Նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել

views-count2081 դիտում article-date 15:30 13-12-2014
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դատավորներ նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որով Ալվարդ Հունանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր և դադարեցվել են նրա` Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Ռուզաննա Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր և դադարեցվել են նրա` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի լիազորությունները: Վազգեն Ռշտունին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Նմանատիպ նյութեր