211652_close_icon
views-count903 դիտում article-date 17:38 22-04-2014

Էրդողանը նախագահական ընտրությունների շրջանակում կշրջագայի Եվրոպայում

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է օգոստոսին անցկացվելիք նախագահական ընտրությունների շրջանակներում շրջագայություն կատարել եվրոպական պետություններում: Վերջինիս նպատակը Եվրոպայում բնակվող գրեթե 2,6 մլն թուրքերի ուշադրությունը իր կողմը գրավելն է, քանի որ առաջին անգամ արտասահմանում բնակվող թուրքերին ընտրություններին քվեարկելու հնարավորություն կընձեռնվի: Մասնավորապես Էրդողանը ծրագրում է մեկնել Գերմանիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Ֆրանսիա, քանի որ այդ երկրներում բնակվում են ամենամեծ թուրքական համայնքները: Էրդողանը հայտարարել է նաև, որ հատուկ ուշադրություն է դարձնելու Գերմանիային, քանի որ այնտեղ շուրջ 1,5 մլն թուրք է բնակվում: Թուրքիայի Գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Թուրքիայի սահմաններից դուրս բնակվում է 2.6 մլն թուրք, որը կազմում է Թուրքիայի ընտրողների 5%-ը:

Նմանատիպ նյութեր