Ադրբեջանը Իրանին կհանձնի 100 իրանցի կալանավորների
Ադրբեջանի և Իրանի իշխանությունների միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում առաջիկայում Ադրբեջանը Իրանին կհանձնի Ադրբեջանի բանտերում պահվող 100 իրանցիների` իրենց ազատազրկման մնացած ժամանակը հայրենիքում անցկացնելու համար: Այս մասին հայտնել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը:
Վերջինս նշել է, որ Իրանին փոխանցվող իրանցի կալանավորների մեծ մասը Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել թմրանյութերի մաքսանենգության համար: