Իրաքը Իրանին է հանձնել 1980-88-ականների պատերազմում զոհված իրանցի զինվորների աճյուններ
Բաղդադը Թեհրանին է հանձնել 1980-1988 թվականներին իրանաիրաքյան պատերազմում զոհված իրանցի 68 զինծառայողների աճյունները: Այդ մասին հայտնում է Tass-ը՝ հղում անելով IRINN հեռուստաալիքին:
Իրանցի զինծառայողները զոհվել էին ազ-Զուբեյդ և Ումմ ար-Ռասաս շրջաններում, որոնք գտնվում են Ֆաո թերակղզում: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ աճյուններն արդեն իրանական Խորեմշահր նավահանգստից տեղափոխվել են Ախվազ և կհանձնվեն հողին:
Աճյունների վերադարձման հարցերով զբաղվում է եռակողմ հանձնաժողովը, որը բաղկացած է իրաքյան և իրանական կողմերից, ինչպես նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներից: Տարբեր տվյալներով՝ երկու երկրների միջև պատերազմի հետևանքով զոհվել է 500 հազարից մինչև 3 մլն մարդ: