Սաակաշվիլին Թբիլիսիում կառուցել է հսկայական գրադարան. ֆոտոշարք
Վաղը՝ ապրիլի 22-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում տեղի կունենա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից հիմնադրած գրադարանի բացումը:
Ինչպես Սաակաշվիլին գրել է ֆեյսբուքի իր էջում առաջին Նախագահական գրադարանն է Եվրոպայում, որը կառուցվել է ռեկորդային ժամկետում, այն բանից հետո երբ լրացավ նրա նախագահական ժամկետը: Գրադարանի շենքը 5 հարկանի է և իր մեջ ներառնում է նաև ուսանողական սրճարան, միջոցառումների դահլիճ և տարբեր ուսումնական ծրագրեր իրականացնելու համար նախատեսված սրահներ: Գրադարանի գրականությունը բավականին հարուստ է և ժամանակակից:
Գրադարանում գործելու է նրա Վաշինգտոնում հիմնած Միջազգային առաջնորդության դպրոցի ֆիլիալը :