211652_close_icon
views-count15134 դիտում article-date 19:37 19-04-2014

Երևանում հրդեհի հետևանքով մոխրակույտի է վերածվել Mercedes մակնիշի ավտոմեքենան. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ ԵՎ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Հալաբյան և Մարգարյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Երևանի բնակիչ, 25-ամյա Սևան Մահմուդի վարած Mercedes մակնիշի 34 DT 486 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ վարորդը և նրա ուղևորները ժամանակին դուրս են եկել ավտոմեքենայից, և ավտոմեքենան ամբողջովին այրվել է: Դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 3 մարտական հաշվարկով: Տեղում էր նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը: Հրդեհի պատճառով նշված հատվածում առաջացել էր խցանում, ինչի համար էլ ՃՈ աշխատակիցները ծառայություն էին կատարում խստացված ռեժիմով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր