Սպորտով զբաղվելը բարելավում է մարդու հիշողությունը
                        Վանկուվերի գիտնականներն ուսումնասիրություններից հետո եկել են այն եզրակացության, որ սպորտով զբաղվելը դրական է ազդում մարդու ուղեղի աշխատանքի վրա: Փորձին մասնակցել են 70-80 տարեկան 86 կանայք, որոնց մոտ նկատվում էր ճանաչողական խախտում, այդ թվում՝ հիշողության խանգարումներ: 
Փորձից առաջ բոլոր կանայք անցել էին մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի գնահատվեր ուղեղի այն մասը, որը պատասխանատու է հիշողության համար: 6 ամիսների ընթացքում նրանք շաբաթական 2 անգամ ամենաքիչը 1-ական ժամով սպորտով են զբաղվել:  
Կանանց գիտնականները բաժանել են 3 խմբի՝ ուժային, աերոբատիկ և ճկունության վարժություններ կատարելու համար: Աերոբատիկ վարժություններով զբաղվող կանանց մոտ գրանցվել է ուղեղի վերոնշյալ հատվածի չափսերի մեծացում, իսկ մյուս 2 խմբի կանանց մոտ ուղեղի այդ հատվածում չափսերի փոփոխություն չի գրանցվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

