Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնկացել է ծառատունկի
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 19-ին այցելել է մայրաքաղաքի Աջափնյակ թաղամաս եւ մասնակցել շաբաթօրյակի շրջանակներում անցկացվող ծառատունկին:
Նախագահը կարեւորել է նման միջոցառումների կազմակերպումը շրջակա միջավայրի պահպանման ու բարեկարգման, հասարակական համախմբվածության ամրապնդման տեսանկյուններից` գոհունակություն հայտնելով, որ մեր երկրում դրանք վաղուց արդեն դարձել են բարի ավանդույթ