15-ամյա վարորդը դուրս է թռնում ընթացող մեքենայից. տեսանյութ
Եկատերինբուրգի կենտրոնում 15-ամյա դպրոցականները մրցավազքի էին դուրս եկել մգացված ապակիներով «06»-ով: Ճանապարհային ոստիկանը նկատել էր արագ ընթացող մեքենան և պահանջել կանգ առնել, սակայն դպրոցականները շարունակել էին ընթանալ մեծ արագությամբ:
Ի վերջո, հետապնդվող ВАЗ-2106 մեքենան բակերից մեկում փակուղում էր հայտնվել, իսկ նրա միջից դուրս էին թռել ուղևորն ու վարորդը, ուղղելով մեքենան փողոցում կանգնած մարդկանց վրա:
Բարեբախտաբար, մարդիկ կարողացել էին խուսափել վրաերթից և օգնել էին ոստիկանին բռնել փախուստի դիմող երիտասարդներին:
Պարզվել էր, որ 15- ամյա օրինախախտ վարորդը գնել է մեքենան 200 դոլարով և ընկերոջ հետ առանց վարորդական իրավունքի մրցավազքի է դուրս եկել:
Ներկայացնում ենք տեսանյութը: