ԱՄՆ-ն Ուկրաինային ռազմական օգնություն կցուցաբերի
ԱՄՆ-ն պարտավոր է Ուկրաինային լրացուցիչ ռազմական օգնություն հատկացնել, հաղորդում է Reuters-ը:
Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը:
«Այսօր առավոտյան ես զանգահարեցի Ուկրաինայի պաշտպանության նախարարին, որպեսզի հայտնեմ, որ նախագահ Օբաման ընդունել է որոշում լրացուցիչ խաղաղ ռազմական օգնություն ուղարկենք Ուկրաինային»,- հայտարարել է նա Պենտագոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսում: