Կալիֆոռնիայում հրշեջ ծառայության մեքենան մխրճվել է ռեստորանի մեջ. տուժել է 14 մարդ
Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքի արվարձանում միմյանց են բախվել հրշեջ ծառայության 2 մեքենաներ, որից հետո դրանցից մեկը մխրճվել է ռեստորանի շենքի մեջ, հայտնում է Associated Press֊ը։
Պատահարի հետևանքով տուժել է ավելի քան 14 մարդ, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Տուժածների թվում կան 5 հրշեջներ։
Միջադեպը տեղի է ունեցել Մոնթերեյ պարկ քաղաքում։ Հրշեջ մեքենաները տարբեր շրջաններից են, որոնք ժամանել էին քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը մարելու համար: