ԲՀԿ-ն կոալիցիա մտնել-չմտնելու հարցում վերջնական որոշում ունի և այն չի փոխվելու
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոալիցիա մտնել-չմտնելու շուրջ արդեն վերջնական որոշում ունի եւ այն չի փոփոխվելու: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը եւ ավելացրեց, որ «Բարգավաճ Հայաստան»-ը կոալիցիայի մաս չի կազմելու:
«Օրակարգում քաղաքական կոալիցիայի մաս կազմելու խնդիր դրված չէ: Չկա նման բան»,- ավելացրեց Իվետա Տոնոյանը:
Հիշեցնենք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպումներ էր ունենում ԲՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների հետ: Մինչեւ նոր կառավարության ձեւավորվելը վերջիններս պետք է ասեին՝ կոալիցիայի մաս կազմելու՞ են, թե՞ ոչ: