ՀՅԴ-ն արդեն համաձայնել է մտնել կոալիցիա. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ մինչև ապրիլի 18-ին ՀՅԴ ԳՄ ժողովը պաշտոնապես որոշի Դաշնակցության դիրքորոշումը, արդեն իսկ կուսակցությունը տվել է իր համաձայնությունը մաս կազմելու կոալիցիային՝ ստանալով երկու նախարարական պորտֆել, առաջարկելով Լևոն Մկրտչյանի և Արծվիկ Մինասյանի թեկնածությունները։
Սակայն ՀՅԴ շարքերում այս առումով տարակարծություններ կան, քանզի դաշնակցականների մի մասը ցանկանում է նախարարական աթոռին տեսնել Դավիթ Լոքյանին։ Բայց թե որ նախարարություններն են պատրաստվում տալ ՀՅԴ-ին, դեռևս հստակեցված չէ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։