Հենրիխ Մխիթարյանի գործողությունները` «Վոլֆսբուրգ»-ի դեմ խաղում. տեսանյութ
Գերմանիայի գավաթի կիսաեզրափակիչ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում 2:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգ»-ին և դուրս եկավ եզրափակիչ: Հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 12-րդ րոպեին գեղեցիկ հարվածով ձեռնունայն թողեց Մաքս Գրյունին: Հայ կիսապաշտպանը խաղադաշտում անցկացրեց 72 րոպե, որից հետո փոխարինվեց: