11870 դիտում
10:26 16-04-2014
Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել․ ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, Դավիթ Քոչարյանի պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո Հրազդանի որոշ ԲՀԿ-ականներ կուսակցությունից հեռանալու ցանկություն են հայտնել։ Այս պահին անգամ ԲՀԿ-ի Հրազդանի գրասենյակը չի գործում։ ԲՀԿ կենտրոնական գրասենյակից հաստատեցին լուրը՝ նշելով. «Աշխատանքները ժամանակավորապես կասեցվել են»։ Պատճառների մասին հարցերին չպատասխանեցին։ Ամենայն հավանականությամբ, գրասենյակի աշխատանքները կվերականգնվեն 10-15 օր անց։ Սպասվում է նաև Հրազդանի գրասենյակի ղեկավար կազմի փոփոխություն։ Հրազդանի ԲՀԿ-ի գրասենյակի աշխատանքները այժմ համակարգում է Արայիկ Ալեքսանյանը. նա, սակայն, երեկ մեր հարցերին այդպես էլ չպատասխանեց՝ պատճառաբանելով, որ զբաղված է։
Հ.Գ. Ըստ Աժ կանոնակարգի, ապրիլի 28-ի քառօրյայում Աժ նախագահը պետք է ընթերցի պատգամավորի դիմումը։ Դրանից հետո, 15 օրյա ժամկետում, եթե դիմումը ետ չվերցվի. ապա պատգամավորի լիազորությունները կդադարեցվեն, քանի որ Դավիթ Քոչարյանն ընտրվել է մեծամասնական ընտրակարգով, ապա սպասվում է, որ Հրազդանում տեղի կուենան նոր ընտրություններ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1951 դիտում
10:06 15-02-2014
ԲՀԿ համագումարից հետո, միգուցե որոշ ԲՀԿ-ականներ լքեն կուսակցությունը․ Ժողովուրդ
2393 դիտում
10:58 04-07-2015
Տիգրան Ուրիխանյանը չի բացառել, որ նախկին ԲՀԿ-ականներ կարող են անդամագրվել իր կուսակցությանը. «Ժամանակ»
Այս բաժնից
1378 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով