Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու․ Ժողովուրդ
                        «Ժողովուրդ» թերթը գրում է.  «Վաղը Հովիկ Աբրահամյանը, որպես վարչապետ, առաջին անգամ կառավարության նիստ է վարելու: Կառավարության նիստի օրակարգ է ընդգրկվել անապահով ընտանիքներին մատակարարված գազի համար տրվող փոխհատուցման մասին կառավարության որոշման նախագիծը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պետք է փոխանցվի 115.7մլն դրամ գումար՝ բնակիչների հոգսը թեթևացնելու համար:
Հանուն ճշմարտության նշենք, որ այս որոշման մասին առաջին անգամ խոսվել էր դեռ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ, սակայն այն կյանքի կկոչվի արդեն նոր վարչապետի օրոք»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

