Մեկ դրվագ՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքից
Չափազանց պատասխանատու, նաև վտանգավոր է լրագրողի մասնագիտությունը: Մեր գործընկերների տեսախցիկը պատահաբար ֆիքսել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի աշխատանքից մի դրվագ:
Ձեզ ներկայացվող տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է ֆոտոլրագրողը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին լուսանկարելու համար շտապում և ընկնում:
Բայց ամենակարևորն այն է, որ չնայած ընկնելուն՝ հասցնում է լուսանկարել, այսինքն՝ պարտքը կատարված է:
Ստորև ներկայացնում ենք մեր գործընկեր [url=http://life.panorama.am/hy/] life.panorama.am[/url]-ի նկարահանած տեսանյութը: