211652_close_icon
views-count1483 դիտում article-date 14:42 14-04-2014

Ուկրաինայում ցուցարարները գրավել են Գորլովկա քաղաքի ոստիկանական բաժանմունքը. տեսանյութ

Դոնեցկի մարզում Ուկրաինայի ֆեդերալիզացման մոտ 100 կողմնակիցներ գրավել են Գորլովկա քաղաքի ոստիկանական վարչությունը։ Այս մասին հայտնում է «Новости Донбасса» պարբերականը։ Ըստ պարբերականի փոխանցման՝ ակտիվիստները շենքը գրոհել են ավելի քան մեկ ժամում, իսկ ոստիկանությունը պաշտպանվել է։ «УНН» գործակալության հաղորդման համաձայն, ցուցարարները շենքի հերթապահ մասի տարածք «Մոլոտովոյի կոկտեյլեր» են նետել։ Հրդեհը մարվել է, սակայն շենքը դեռ ծխի մեջ է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ ֆեդերալիզացման կողմ մոտ 150 մարդ փորձում է գրավել Գորլովկա քաղաքի ոստիկանական բաժանմունքը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր