Հերթական «պատահական» կրակոց-սպանությունը՝ ադրբեջանական բանակում
Ադրբեջանական բանակում շարունակվում է իրար վրա կրակելու ավանդույթը: Այս անգամ հերթական միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ զորամասերից մեկում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե նշված զորամասի ծառայող Աֆիյադդին Ջավադովն իրեն ամրակցված հրազենից իբրև թե պատահաբար կրակել է նույն զորամասի մեկ այլ ծառայող Նիջեթ Հաջիզադեի վրա: Վերջինս հոսպիտռալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:
Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը հաստատել է փաստը: