Դոնեցկի ոստիկանապետը հրաժարական է տվել
Ուկրաինայի Դոնեցկի ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կոնստանտին Պոժիդաևը հայտարարել է, որ հեռանում է պաշտոնից՝ ցուցարարների պահանջով:
Այսօր մի քանի հարյուր ցուցարարներից բաղկացած խումբը շրջափակել էր Դոնեցկի ոստիկանության գլխավոր շենքը, որից անմիջապես հետո մի քանի ցուցարարներ մտել էին շենք՝ բանակցելու Պոժիդաևի հետ: Իսկ նշված վայր ժամանած ոստիկանության հատուկ ջոկատայիններըը հրաժարվել էին ցրել ցույցի մասնակիցներին, այնուհետ հայտարարել, որ կողմ են ցուցարարների օպահանջին և իրենց թևերին կապել Գեորգիևյան ժապավեններ:
Ցուցարարները հայտարարել են, որ արդեն իսկ պայմանավորվածություն կա, որ Դոնեցկի ոստիկանությունը ղեկավարելու է Դոնեցկի նախկին ոստիկանապետ Ռոման Ռոմանովը, իսկ Պոժիդաևն այդ պաշտոնում նշանակվել էր այս տարվա մարտին: