2013-ին Օբաման և նրա կինը վաստակել են 481 հազար դոլար
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և նրա կին Միշելը 2013-ին 481.098 հազար դոլար են վաստակել, որն 127 հազար դոլարով քիչ է նախորդ տարվա համեմատ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը:
Փաստաթուղթը հրապարակվել է հարկային հայտարարագրերը հանձնելու հետ կապված, որի վերջնաժամկետն ապրիլի 15-ին է։ Ամերիկացիներն այն անվանում են «Դատաստանի օր»:
Օբաման նախորդ տարվա եկամուտներից 98.169 հազար դոլար դաշնային հարկեր է վճարել: Նրանց համար հարկային դրույթը կազմել է 20,4 տոկոս:Սպիտակ տունը շեշտել է, որ այդ ցուցանիշը նախորդ տարվանից ավելի բարձր է, քանի որ նախագահը ստորագրել է օրենք, որի համաձայն, ամենահարուստ քաղաքացիների համար հարկային ծանրաբեռնվածությունն ավելին է։ Բացի այդ, Օբամաները վճարել են 23.328 դոլար որպես տեղական հարկ հայրենի Իլինոյս նահանգում, որտեղ նրանք սեփական տուն ունեն:
ԱՄՆ նախագահն ու նրա կինն անցյալ տարի բարեգործական նպատակներով նվիրաբերել են 59.251 դոլար: