Նոր Գվինեայում երկրաշարժ է գրանցվել
6,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Պապուա Նոր Գվինեայի Պանգունա քաղաքից 92 կմ դեպի արևմուտք։ Այս մասին հայտնում է ԱՄՆ֊ի Երկրաբանական ծառայությունը։
Հիպոկենտրոնը գտնվել է 56 կմ խորության վրա։ Ավերածությունների և ցունամիի վտանգի մասին տվյլալներ չեն հաղորդվում։
Նշենք, որ ավելի վաղ այդ շրջանում 7,3 և 6,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժներ էին գրանցվել։