211652_close_icon
views-count2634 դիտում article-date 15:49 11-04-2014

36-ամյա երիտասարդը ավտոմեքենայի մեջ կոնյակ է խմեցրել 14-ամյա աղջկան և փորձել բռնությամբ նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

36-ամյա Գարեգին Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ակնհայտ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելու նպատակով Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Թեյարան» կոչվող ոլորանի հատվածում, իր վարած «Վազ 2107» մակնիշի 04 SS 401 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մեջ կոնյակ է հյուրասիրել Երևան քաղաքի բնակչուհի, 14-ամյա Է. Գրիգորյանին, որից հետո համբուրել է նրա շրթունքները, ձեռքով շոյել է նրա կրծքերն ու մարմնի այլ հատվածները, սակայն անչափահասը թույլ չի տվել շարունակել նշված գործողությունները, որի պատճառով էլ Գարեգին Պետրոսյանը ձեռքով դիտավորությամբ հարվածներ է հասցրել Է. Գ.-ի մարմնի տարբեր մասերին ` պատճառելով ֆիզիկական ցավ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 եւ 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը ապրիլի 9-ին վարույթ է ընդունվել Աբովյանի ընդհանուր իրավասության դատարան: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր