Պեկինում ուղղաթիռ է կործանվել
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի արվարձանում քաղաքցիական ուղղաթիռ է կործանվել, որի հետևանքով օդաչուներից մեկը մահացել է, մյուսը ստացել բազմաթիվ վնասվածքներ։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը։
Վթարը տեղի է ունեցել կեսօրին՝ ուսումնական թռիչքի ժամանակ Միյուն գավառի Մուզյայուն քաղաքի մոտակայքում։
Ներկայումս հետաքննություն է ընթանում․ պազվում են պատահարի պատճառները։