1854 դիտում
09:14 28-02-2014
«Ռուսալ Արմենալ»–ը մտադիր է ձեռնարկության տարածքում արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ ««Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։
Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես, որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մետր հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության կարգի թափոններ են պահվելու, մասնավորապես բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։
Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1553 դիտում
09:14 01-03-2014
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը հերքել է «թափոնների գերեզմանոց» ստեղծելու մասին տեղեկատվությունը․ ՀԺ
2194 դիտում
12:18 20-12-2018
«Արմենալ»-ը շունչ կքաշի. ԱՄՆ-ի գանձապետական դեպարտամենտը «Ռուսալ»-ի վրայից հանում է սանկցիան
1345 դիտում
09:35 13-03-2014
Հասարակական թևը չի մասնակցել «Ռուսալ-Արմենալի» թափոնների պահման տեղամասի նախագծի լսումներին․ ՀԺ
Այս բաժնից
562 դիտում
15:42 22-01-2025
Փաշինյանը վաղը կմեկնի Դավոս. Ալիևի հետ հնարավոր հանդիպման մասին չի հաղորդվում
646 դիտում
15:02 22-01-2025
Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ
823 դիտում
14:43 22-01-2025
Կառավարություն-Ազգային Ժողով լավագույն փոխադրամիջոցը. Ալեքսեյ Սանդիկով