211652_close_icon
views-count4810 դիտում article-date 19:34 09-04-2014

Հայկական թատերախումբը Պրահայի հանդիսատեսի դատին է ներկայացրել Չապեկի «Մայրը» պիեսը

Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և կազմակերպեց Երևանի Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի հյուրախաղերը Պրահայում: Հայաստանի վաստակավոր արտիստ, միջազգային փառատոնների մրցանակակիր, միջազգային մրցույթների դափնեկիր, պրոֆեսոր Լալա Մնացականյանի ղեկավարությամբ թատերախումբը Պրահայի հանդիսատեսի դատին ներկայացրեց հանրահայտ չեխ գրող և դրամատուրգ Կարել Չապեկի (1890-1938թթ.) «Մայրը» պիեսը: Ուսումնական թատրոնը հանդես եկավ երկու ներկայացմամբ՝ ապրիլի 7-ին Պրահայի Ռուսական գիտության և մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, իսկ հաջորդ օրը՝ Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Դիսկ» թատրոնում: Հանդիսատեսների թվում էին մի շարք օտարերկրյա դիվանագետներ, երկրի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, հանրաճանաչ չեխ արվեստագետներ և թատերասերներ, չեխահայեր: Տեղեկանք. «Մայրը» դրաման, որը գրվել է Չապեկի մահից անմիջապես առաջ և ֆաշիզմի դեմ ակտիվ պայքարի կոչ է պարունակում, դարձավ չեխ դասականի ստեղծագործական գործունեության գագաթնակետը: Պիեսի շնորհանդեսըՀայաստանումկայացելէ 2012թ.փետրվարինԵրևանիԿինոյիևթատրոնիպետականինստիտուտում: Ներկայացումնունեցելէմեծհաջողություն: 2012թ-ին այն մասնակցելէ բելառուսականԲրեստումկայացած «ԲելայաՎեժա» միջազգայինթատերականփառատոնինևարժանացել «Հանդիսատեսիհամակրանք» մրցանակին:

Նմանատիպ նյութեր